ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Խուլիգաններն ԱԺ-ում

Խուլիգաններն ԱԺ-ում
08.12.2016 | 08:35

Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում՝ ԱԺ-ում, մեկնաբանելով լրագրող Վահե Մակարյանի ու իր միջև միջադեպը, ասաց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորի խոսքով` լրագրողը մոտեցել է իրեն ու մի քանի անգամ կրկնել է նույն հարցը: «Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, բայց չպատասխանելը նույն քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է:

Հարցազրույցի ժամանակ լարվածություն կար, նա ասաց, որ էթիկայի կանոններն եմ խախտում, ես ձեզ կդաստիարակեմ: Այդ ժամանակ հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրույցում, այլ՝ պարզագույն խուլիգանի»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը: Պատգամավորը չհստակեցրեց` իսկապես հարվածե՞լ է լրագրողին, թե՞ ոչ: «Եթե որևէ հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել օրենքի սահմաններում, ճշտել, չնայած՝ ասեց, թե տղայական էլ կարող է»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ միջադեպից հետո իրեն է դիմել մի քանի պատգամավոր՝ նշելով, որ իրենց հետ ևս լրագրողը խնդիրներ է ունեցել. «Գեղեցիկ չէր այն, ինչ եղավ, բայց ասեմ, որ դրանից հետո ինձ զանգել են պատգամավորներ ու ասել, որ գրեթե բոլորի հետ նման «կենսագրությունն» ունի ինքը: Նույնիսկ լրագրողներից ոմանք շնորհակալություն հայտնեցին»: «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանը հայտարարել էր, թե Ազգային ժողովում պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հարվածել է իրեն:

Դիտվել է՝ 1653

Մեկնաբանություններ